Մարդիկ միշտ փնտրում են համախոհներ, ովքեր երբեմն դառնում են ընկերներ: Մտերիմ ընկերներ Մայիս Մխիթարյանը և Գրիգոր Մովսիսյանը հանդիպել են մի գրքի շնորհանդեսին: Երգահան Վահան Արծրունու և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ընկերության շնորհիվ ծնվել են մի շարք ստեղծագործություններ ...
Մեծ ընկերության մի պատմություն «Երկու ընկեր» հաղորդաշարում:
Պարբերականությունը՝ ուրբաթ օրը, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը 12:40-ին
|
|
Սոնա Բանոյան և Լյուդվիգ ԱվետիսյանՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Բանոյանը և նկարիչ Լյուդվիգ Ավետիսանն ավելի քան 40 տարվա ընկերներ են: Սոնա Բանոյանն այսօր զբաղվում է նաև գոբելենագործությամբ ու բատիկայով, Լյուդվիգ Ավետիսյանը գեղանկարից բացի սկսել է աշխատել նաև մետաղի հետ: Կատակով ասում են, որ ընկերությանը չի խանգարել անգամ ամուսնությունը... |
|
Մայիս Մխիթարյան և Գրիգոր ՄովսիսյանԳեղանկարիչ Մայիս Մխիթարյանը Հայաստան է տեղափոխվել 90-ականներին: Ամենամեծ ձեռքբերումը Հայաստանում ընկերներն են: Մայիս Մխիթարյանի համար ընկերությունը ինքնաճանաչման ճանապարհ է: Տնտեսագետ Գրիգոր Մովսիսյանի հետ նրանք հանդիպել են Սայաթ-Նովա» գրքի շնորհանդեսին: Գրքի նկարազարդողը Մայիս Մխիթարյանն էր:
|
|
|
Տիգրան Դուրգարյան և Հակոբ ԱբրահամյանՀայաստանի հաշմանդամների Փյունիկ» ՀԿ-ն ստեղծվել է 1988-ի երկրաշարժից հետո մի խումբ նվիրյալների կողմից: Այստեղ էլ հանդիպել են Տիգրան Դուրգարյանը և Հակոբ Աբրահամյանը: Տիգրան Դուրգարյանը օրթոպեդ-մեխանիկ է, Հակոբ Աբրահամյանը՝ Փյունիկ» ՀԿ-ի նախագահը: Նրանց միավորել է մարդկանց օգնելու պատրաստակամությունը: Հակոբը շատ է կարևորում Տիգրանի պարզությունն ու անմիջականությունը, Տիգրանը գնահատում է Հակոբի նպատակասլացությունն ու սիրով ասում, որ շատ բան ունի սովորելու ընկերոջից... |
|
|
Սոնա Հովհաննիսյան և Մանուշակ ՏիտանյանՀովեր» կամերային երգչախմբի գեղ. ղեկավար Սոնա Հովհաննիսյանի և ճարտարապետ Մանուշակ Տիտանյանի ընկերությունը սկսվել է մանկական երգչախմբում երգելուց: Նրանք մեծացել ու ձևավորվել են նույն միջավայրում: Երբ ընդհանուր է արժեհամակարգը, հետաքրքրությունները, կա փոխադարձ նվիրվածություն, ընկերությունը ամուր է և չպարտադրված: Մանուշակը Սոնայի մեջ գնահատում է ստեղծական միտքը և սկզբունքայնությունը, իսկ Սոնայի համար Մանուշը ջերմ ու հարազատ հոգի է... |
