«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 14․09.2025


Այս թողարկման թեմաներն են՝
Հայ առաքելական եկեղեցին նշել է Խաչվերացը
Օծվել է Ներքին Բազմաբերդ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Գյումրիում խաչերթի մասնակիցներն աղոթել են Միքայել եւ Բագրատ սրբազանների, Սամվել Կարապետյանի համար
Տիրոջ խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ափնա գյուղի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Քրիստոսի խաչափայտի կենաց մասունքը Մայր Աթոռից տեղափոխվել է Հրազդանի Սուրբ Խաչ եկեղեցի
Ուխտերթի մասնակիցները Սաղմոսավանքից աղոթքով ճանապարհվել են դեպի Սուրբ Խաչ և Հույսի խորան
Խաչվերացի տոնին Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդաստանի կարգ է կատարել

Եկեղեցական կյանք 12․09.2025


Այս թողարկման թեմաներն են՝
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սուրբ Պատարագ է մատուցվել
Տեր Արամ քահանա Ասատրանը խնդիրների առնչությամբ երբևէ որևէ եկեղեցական ատյանի չի դիմել
Պոլսում հրաժեշտ են տվել արձակագիր, «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոբեր Հատեճյանին
Հոլանդիայի և Բելգիայի ֆլամանդախոս շրջանի ծխական համայնքների խորանի սպասավորները վերապատրաստվել են
Կրետեում բացվել է Յունեսկոյի ցանկերում ներառված հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես
Եզնիկ արքեպիսկոպոսի հրավերով Հերակլիոնում հայ համայնքի անդամները հանդիպել են դեսպան Տիգրան Մկտրչյանին
Սեպտեմբերի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Խաչվերացը

Եկեղեցական կյանք 05․09.2025


Այս թողարկման թեմաներն են՝

Վերաօծվել է Հաղարծինի ավելի քան 1 դար չգործող Սուրբ Աստվածածին եկեղեցին
Միջեկեղեցական համաժողովին դուրս է բերվել Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը
Նիկիայի համագումարի անդամները Մայր Տաճարում մասնակցել են Սուրբ Պատարագին
Հայ առաքելական եկեղեցին նշել է Աստվածամոր ծննդյան տոնը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
 

Եկեղեցական կյանք 05․09.2025


Այս թողարկման թեմաներն են՝

Մայր Աթոռում կայացել է Էկումենիկ համաժողվի բացման արարողությունը
Միջեկեղեցական Համաժողովի մասնակիցները այցելել են Խոր Վիրապ
Ներքին Բազմաբերդում կառուցվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին
Ճարտարապետը ներկայացրել է Քարաշամբի Սուրբ Գեւորգ եկեղեցին վերականգնելու նախագիծ
12-րդ անգամ անցկացվել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է համաժողովի մասնակիցներին
 

Եկեղեցական կյանք 01․09.2025


Այս թողարկման թեմաներն են՝
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Կրթության մշակների օրհնության կարգ
Նուբարաշենի Սրբոց նահատակաց եկեղեցում գիտելիքի և դպրության օրվա առիթով օրհնության կարգը է կատարվել
ԱՄՆ-ում կայացել է հայ ուսուցիչների ամենամյա հավաք
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչներին
Նիկիայի ժողովի 1700-ամյակի կապակցությամբ Մայր Աթոռում կանցկացվի գիտաժողով
Միքայել սրբազանի գործով դատավարությունը հասել է եզրափակիչ ելույթների փուլին

Եկեղեցական կյանք 17.08.2025


Այս թողարկման թեմաներն են՝
Աստվածածնի Վերափոխման տոնին Մայր Տաճարում տոնական պատարագ է մատուցվել
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Աստվածամոր Վերափոխման տոնին Պատարագ է մատուցվել
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին խաչքար է օծվել

Եկեղեցական կյանք 27.07.2025


Այս թողարկման թեմաներն են
Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ բացվել է Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության սրահ
Մայր Տաճարում մատուցվել է Պայծառակերպության տոնական պատարագ
Տիրոջ խաչափայտի մասունքը տեղափոխվել է Արագածի սուրբ Աստվածածին եկեղեցի
Գյումրիում հավատացյալները Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Սուրբ Ամենափրկիչ ուխտերթ են իրականացրել
Կայացել է Արամ Շահբազյանի «Անանուն բարձունքի առումը» վավերագրակն ֆիլմի պրեմիերան

Եկեղեցական կյանք 25.07.2025


Այս թողարկման թեմաներն են

Ամենայն Հայոց Հայրապետն ընդունել է Նյու Յորքից ժամանած ուխտավորների խմբին
ՀԲԸՄ-ի սկաուտական բանակումի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ
Բյուրականում անցկացվում է հոգևոր բակային ճամբար
Հուլիսի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը
Վարդավառին Սուրբ Խաչի մասունքարանը կտեղափոխվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցի
 

Եկեղեցական կյանք 18.07.2025


Այս թողարկման թեմաներն են

ՀԲԸՄ Ֆոկուս ծրագրի մասնակիցները հանդիպել են Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Հայագիտական կրոնագիտական դասընթացի մասնակիցները վկայականներ են ստացել
«ՀԲԸՄ ֆոկուս 2025» ծրագրի մասնակիցները ծառեր են տնկել Մալաթիայի Հայորդյաց տան բակում
Հայ Առաքելական եկեղեցին հուլիսի 27-ին կնշի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը
Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը եւ ընծայարանը հայտարարում է ընդունելություն

Եկեղեցական կյանք 14.07.2025


Այս թողարկման թեմաներն են

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Աստվածածնի տուփի գյուտի տոնը
Սուրբ Էջմիածնից Հայրավանք է տարվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը
Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է բոլշեւիկների քանդած եկեղեցու տեղում
Գլենդելում կայացել է հանրահավաք ի պաշտպանություն Հայոց եկեղեցու և ընդդեմ բռնաճնշումների

Եկեղեցական կյանք 11.07.2025


Այս թողարկման թեմաներն են
Կայացել է իրավապահների Մայր Աթոռ ներխուժման հետեւանքով խաթարված քահանաների ժողովը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից երիտասարդներին
Հայ Առաքելական եկեղեցին նշել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հիշատակության տոնը
Մատենադարանում անցկացվել է Հայագիտական միջազգային կոնգրեսը
Նորքի ՀՏ սաները ցուցահանդեսում ներկայացրել են իրենց աշխատանքները

Եկեղեցական կյանք 07.07.2025


Այս թողարկման թեմաներն են

ՀԵՀԵՄ ուխտավորների մասնակցությամբ Մայր Աթոռում մատուցվել է Սուրբ Պատարագ
Հոգեւորականները ՀԵՀԵՄ երիտասարդների հետ քննարկել են ընտանիքի կարեւորությունը
Բյուրավանում նշել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման 25-րդ տարեդարձը Մեկ շաբաթ պատարագ են մատուցել գերիների ու ազատազրկվածների ազատության համար
Վերակնգնվում է Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրը