|
|
ԿոնտրապունկտՖիլմը հեռակա զրույց է երկու հավատացյալի միջև: Հայ եկեղեցու անդամ, ճանաչված արվեստագետներ Դանիել Երաժիշտը և Միքայել Մկրտչյանը ներկայացնում են իրենց՝ էապես տարբեր անհատական ընկալումները և մոտեցումները կրոնական հանդուրժողականության խնդրին: Տեսաֆիլմը պատրաստվել է Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: |
|
ՆազարյաններՆազար և Արտեմիս Նազարյաններն Ազգային բարերար պատվանունն ունեն: Տասնամյակներ շարունակ Նազարյան ընտանիքը եղել են Հայ եկեղեցու կողքին, նպաստել Հայաստանի ու Սփյուռքի համայնքային, կրթական, սոցիալական ծրագրերին, եղել հայապահպանության ջատագովն ու քարոզիչը: Նազարյանների՝ հայաստանյան խոշոր ծրագրերից է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանատան շենքի կառուցումը, ԵՊԲՀ Ռադիոլոգիայի կենտրոնը, ՀԲԸՄ նոր գրասենյակի շենքը: Նազարյանների գործունեությունը բարձր գնահատանքի են արժանացրել անկախ Հայաստանի նախագահները, հոգևոր առաջնորդները: Բարեգործությունը քրիստոնեական ճշմարիտ հավատի արտահայտություն է: Այս գաղափարն է առաջնորդում Նազարյան տոհմիկ գերդաստանին: Նազարյանների մասին ֆիլմում գնահատանքի խոսք է հայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, մասնակցում են նաև՝ ՀԲԸՄ տնօրեն (1991-2011) Աշոտ Ղազարյանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի փոխդիվանապետ Տ. Պարթև աբեղա Բարսեղյանը, Նազարյանների անվան ռադիոլոգիայի կենտրոնի ռադիոլոգ Մարինա Մովսեսյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ինչպես նաև Նազար և Արտեմիս Նազարյաններն ու նրանց թոռը՝ Մեթյու Նազարյանը: |
|
|
Աջակցություն սիրիահայերին2011-ի մարտին Սիրիայում բռնկված պատերազմը խաթարեց նաև այնտեղ ապրող հայերի բնականոն կյանքը: Սիրիայում մոտ 70 հազար հայ է ապում: Ապրում էր... մինչև քաղաքացիական պատերազմի բռնկումը: Երկու տարվա ընթացքում մոտ 7000 սիրիահայ ներգաղթեց Հայաստան, ավելի քան 90%-ը ապաստան գտավ մայրաքաղաք Երևանում: Նրանց հիմնական մասը բնակարանի, սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների, ուսման և աշխատանքի կարիք ուներ: Արձանագրելով ներգաղթածների կարիքները` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը ձեռնարկեց Արագ արձագանքման ծրագիր սիրիահայ փախստականների համար» ծրագիրը: Ֆիլմը պատմում է Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի աջակցությամբ իրականացված ծրագրի մասին:
|
|
|
«Ոսկե Ծիրան 2012»2012 թ. հուլիսի 8-ից 15-ը Երևանում անցկացվեց Ոսկե Ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնն այս տարի ստացել էր ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրից: Ոսկե Ծիրանի» այս տարվա գլխավոր նորությունը Հայ առաքելական եկեղեցու մրցանակն էր: Վեհափառ Հայրապետի առաջարկով այն Եղիցի Լույս» է կոչվել և շնորհվելու է հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության գործում համաշխարհային կինոարվեստում նշանակալի ավանդ ունեցողներին: Ոսկե Ծիրան կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ Պետեր վան Բյուերենը, կինոռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Վիկտոր Էրիսեն, Ագնեշկա Հոլանդը, ինչպես նաև Տոնինո Գուերայի տիկին Լորա Գուրերան ու գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը խոսում են փառատոնի անցած ճանապարհի ու միջզգային ասպարեզում ունեցած ձեռքբերումների մասին:
|
|
|
Ուժ և պատիվ15 տարուց ավելի ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև ստորագրված համաձայնագրով մեր երկրի բոլոր զորամասերում ծառայում են հոգևոր սպասավորներ: Ինչպես հայտնի է, Զինված ուժերում, հատկապես, սրվում են միջանձնային հարաբերությունները և զինվորները նոր միջավայրին հարմարվելու հարցում բարդություններ են ունենում: Բանակում սպասավորող հոգևորականները, սպաների և իրենց՝ զինվորների վկայությամբ, օգնում են հաղթահարելու բանակային կյանքի դժվարությունները: Հոգևորականները Հայ եկեղեցու պատմության դասընթացներ են անցկացնում, կազմակերպում ուխտագնացություններ: Մեծ է զինվորների թիվը, ովքեր մկրտություն են ստացել բանակում, ծանոթացել ու մասնակցել Հայ եկեղեցու տոներին:
|
|
|
Դատապարտում. մաս 2-րդՈրո՞նք են դատապարտման հետևանքները: Ինքնաքննություն, ներում, զղջում և ապաշխարհություն՝ ինչպե՞ս է անդրադառնում մարդու ներաշխարհի վրա սեփական սխալների գնահատումը, կարո՞ղ է դատապարտումը դառնալ ինքնակատարելագործման միջոց: Տեսակետ են հայտնում հոգևորականներ, իրավաբաններ և հասարակական գործիչներ՝ |
|
|
Դատապարտում. մաս 1-ինԻ՞նչ է դատապարտումը, ո՞րն է սահմանը դատապարտելի և ոչ դատապարտելի արարքների: Ովքե՞ր են դատավորները: Ինչպե՞ս է արտահայտվում դատելու երևույթը անհատական և պետական կյանքում: Ի՞նչ արժեքների վրա են հենվում դատական համակարգի ու քաղաքացու հարաբերությունները: Մեկնաբանում են հոգեւորականներ, իրավաբաններ ու հասարակական գործիչներ՝ |
|
|
Ի սկզբանէ էր Բանն...2013 թվականի ապրիլի 16-ից 20-ը Հայաստանում անց կացվեց պոեզիայի միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցում էր 100 բանաստեղծ աշխարհի 30 երկրից: Հայաստանի մշակույթի նախարարության և Գրողների միության նախաձեռնած այս ծրագիրը բաղակացած էր մի շարք միջոցառումներից` ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ տարբեր քաղաքներում, շրջագայություն տեսարժան վայրերով և անմիջական շփումներ: Փառատոնը ճանաչողության սահմաններն ընդլայնելու հնարավորություն էր և օտարազգի, և հայ մասնակիցների համար: |
