|
Գրիգոր սարկավագ ԹադևոսյանԳրիգորը դուդուկ նվագում էր դեռ փոքր տարիքից, բայց երաժշտությանը լրջորեն սկսեց վերաբերվել, երբ ուսումնասիրեց հոգևոր երաժշտությունը: Սարկավագը պատմում է, որ դուդուկով շարականներ նվագելու փորձը նոր դռներ բացեց իր առջև: Ճեմարանական առօրյայի մաս է դարձել ընկերներով նվագելը: |
|
Արտակ Գևորգյան, ռազմական բժիշկՎիրաբույժ Արտակ Գևորգյանը վերհիշում է 44-օրյա պատերազմը: «Երկու օրով արձակուրդ տվեցին: Աղջիկս չէր թողնում հետ գնամ: Էդ պահն ավելի դժվար էր, քան նախընթաց օրերը: Քո երեխան է, բայց մեկ այլ մարդու երեխա էլ քեզ է սպասում»: |
|
«Տոնոյան» բժշկական կենտրոն«Տոնոյան» բժշկական կենտրոնի անձնակազմը, վիրաբույժ Տարոն Տոնոյանի գլխավորությամբ, առաջին իսկ օրից մասնակցել է ինչպես Քառօրյա, այնպես էլ՝ 44-օրյա պատերազմներին: Բուժանձնակազմի սկզբունքն է եղել՝ մինչև վերջ մնալ զինվորի կողքին, ինչ գնով էլ լինի: |
|
Կարո սարկավագ Ղարիբյան44 –օրյա պատերազմի ժամանակ Կարո սարկավագ Ղարիբյանը ծառայում Հադրութում: Պատերազմի ու խաղաղ օրերի մասին է պատմում Կարո սարկավագ Ղարիբյանը: |
|
Մանավազդ սարկավագ Մկրտչյան2020թ. 44-օրյա պատերազմում Մանավազդ սարկավագ Մկրտչյանը գնդերեց էր Արցախում: «Այդ օրերին զինվորների հետ յուրաքանչյուր հանդիպում ու զրույց անջնջելի կնիք են թողել»: Գնդերեցները զինվորի հետ կիսել են պատերազմի ու խաղաղության օրերը: |
|
Իմ ԾաղկազարդըՍբ.Գայանե վանքի խորանը այս Ծաղկազարդին մանկաշատ էր: Տարբեր համայքներից եկած փոքրիկ դպիրները միացել էին տոնական պատարագին: Անակնկալներով լի օրվա մասին պատմում են երեխաները: |
|
Արտակ սարկավագ Ղևոնդյան«Շնորհը ինքնաճանաչողության ճանապարհ է: Այդ ճանապարհը պիտի անցնել լուռ»: Հոգևոր երգեցողությունը և բանաստեղծություններ գրելը Արտակ սարկավագ Ղևոնդյանի համար ամենաներդաշնակ վիճակն է: Արդեն լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մի բուռ լռությունը»: |
|
Բյուրականի դպիրներըԲյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դպիրները կիրակի վաղ առավոտյան շտապում են եկեղեցի՝ պատրաստվելու պատարագին: Դեռ պիտի հասցնեն Տեր Վրթանեսի հետ տնօրհնեքի մասնակցել ու այցելել Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: Մեր նկարահանող խումբը կիրակին անց է կացրել Բյուրականի դպիրների հետ: |
|
Վերին Արտաշատի դպիրներըԵրվանդը, Գրիգորն ու Վարդանը ընկերներ են: Ամեն կիրակի Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում նրանք նույնպես միասին են: Շուտով Երվանդն ու Գրիգորը մեկնելու են Երուսաղեմի հայկական վարժարան, իսկ Վարդանը՝ զինվորական ծառայության: |
|
ԳեորգինԳեորգին դեռ փոքր հասակից մայրիկի հետ հաճախում էր եկեղեցի: Մի օր ցանկություն է հայտնում շապիկ հագնել և խորան բարձրանալ: Գեորգին ու ընկերները սիրում են նաև Տեր Աբրահամի հետ շրջագայել: Այս անգամ Դաշտավան գյուղից եկել էին Մայր Աթոռի «Խրիմյան» թանգարան: |
|
Երախտապարտ ենք. բժիշկ Տարոն ՏոնոյանԲժիշկ Տարոն Տոնոյանը մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին: Այսօր էլ իր գործընկերների հետ այցելում է Արցախ, անվճար վիրահատություններ կատարում: |
|
Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու ԱրմանըՄեր նկարահանող խումբը կիրակին անցկացրել է Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ծանոթացել Արմանի հետ: |











