|
|
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարեկան է2015 թվականիհունվարին, գրեթե մեկ ու կես տարվա աշխատանքներից հետո Կոմիտասի անվան զբոսայգում իր դռները բացեց Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը: Տոնական երեկոյին դաշնամուրային մենահամերգով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: |
|
|
Բանակի հոգևոր սպասավորությունըՀայաստանի Հանրապետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին 2007թ-ին ընդունված օրենքում նշվում է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում: Ո՞րն է բանակում հոգևոր սպասավորի ծառայության նպատակը, ի՞նչ սկզբունքով է նշանակվում ԶՈՒ հոգևոր սպասավորը, ինչպե՞ս է ազդում հոգևորականի ներկայությունը զինվորների միջանձնային հարաբերությունների վրա: Քննարկում են ՀՀ ՊՆ Չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և ԶՈՒ հոգևոր սպասավոր Տ. Կորյուն քահանա Կարապետյանը: |
|
|
Տիեզերքի թանգարանը Գառնիից տեղափոխվել է ԵրևանՏիեզերքի թանգարանը բացվել է 2001 թ.-ին Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքում: 2015թ. նոյեմբերին թանգարանը տեղափոխվել է Երևան՝ Նորքի 2-րդ զանգվածում ստեղծվող տեխնոպարկի տարածք: Այստեղ ներկայացված են տիեզերական հետազոտությունների բացառիկ նմուշներ, փաստաթղթեր, որոնք ժամանակին հասանելի չեն եղել հանրությանը: |
|
|
Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնում
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը Սուրբ Սարգսի տոնի նախաշեմին բոլորովին նոր ցուցադրությամբ ներկայացավ արվեստասերներին:
Ցուցահանդեսին ներկա էր նաև ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանը:
|
|
|
Զինվորների պարգևատրում Արարատյան հայրապետական թեմումՍ. Սարգսի տոնի կապապկցությամբ Արարատյան հայրապետական թեմում, առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանային գծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Միջոցառմանը մասնակցում էին նաև հանրապետության նախագահն ու պաշտպանության նախարարը: |
|
|
Խաչերթ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Սբ. Երրոդություն եկեղեցիԱրգավանդի սուրբ Սարգիս եկեղեցու բակում տոնական խաչերթի էին պատրաստվում: Սուրբ Սարգսի տոնը առանձնահատուկ է զորավարի անունը կրող այս եկեղեցու համայնքի համար: |
|
|
Քրիստոնեական դաստիարակությունԻ՞նչ է քրիստոնեական դաստիարակությունը, ի՞նչ մեթոդներով է այն իրակացվում ՀՀ կրթական համակարգում: Ինչպե՞ս են համատեղվում քրիստոնեական դաստիարակության և մարդու հիմնարար իրավունքների սկզբունքները: Ինչո՞ւ է նույնացվում մեր ազգային ու կրոնական ինքնությունը: Թեման քննարկում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Նունե Մովսիսիյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը և գրող Թադևոս Տոնոյանը: |
|
|
Ճապոնական ֆիլմերի 6-րդ փառատոնը Երևանում«Հայաստանի փոքրիկ երգիչները» ճապոնական ազգային երգերի կատարումերով ազդարարեցին, որ հունվարի 14-ից Երևանում մեկնարկում է ճապոնական ֆիլմերի 6-րդ փառատոնը: Փառատոնը մեկնարկեց ճապոնացի ռեժիսոր Տաշիյուկի Մարիոկայի «Տոկիոյի անհաջողակները» լիամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ: |
|
|
Ճրագալույցը Երևանի եկեղեցիներումՀունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի տոնական պատարագ։ Մեր նկարահանող խումբը եղել է Երևանի Ս. Աննա և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում: |
|
|
Սուրբ ԾնունդՍուրբ Ծնունդը քրիստոնյա աշխարհի ամենասիրելի տոներից մեկն է: Ինչպե՞ս ենք մենք նշում Սուրբ Ծնունդը, ո՞րն է հոգևոր տոնի մեր ընկալումը, Սուրբ Ծնունդը տոնելու ի՞նչ մշակույթ ունենք: Քննարկում են ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Նվարդ Մանասյանը, Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը և բանաստեղծ Վահե Արսենը: |
|
|
Ինչպե՞ս զարդարել Ամանորի սեղանըԱմանորի նախաշեմին բոլորիս բնակարանները տոնական տեսք են ստանում: Ոմանք փորձում են յուրահատուկ մոտեցում ցուցաբերել նույնիսկ ամենափոքր մանրուքների հարցում: Ինչպե՞ս գեղեցիկ հարդարել ամանորյա սեղանը: |
|
|
Խաղաղության տեսլական. Հայաստան և ԹուրքիաԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում իրականացվող հերթական մեդիաքննարկումը նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին: Կարո՞ղ են արդյոք հայ-թուրքական հարաբերությունները զարգանալ Հայոց ցեղասպանության ճանաչման և Ղարաբաղյան հակամարտության խնդիրներից դուրս: Կարո՞ղ է քաղաքացիական հասարակությունը նպաստել երկխոսության կայացմանը: Քննարկում են «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: |