Մենակատարների պետական անսամբլի համերգը Կամերային երաժշտության տանըՍեպտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լցված էր Մոցարտի, Հենդելի, Վիվալդիի երաժշտության հնչյուններով: Ելույթ էին ունենում Մենակատարների պետական անսամբլն ու 5 հրավիրյալ մենակատարներ: Կամերային նվագախումբն այս անգամ ղեկավարում էր Վարդուհի Մինասյանը: |
|
|
|
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերն ԻտալիայումՕգոստոսի 26-ից 30-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն անցկացրեց Իտալիայի տարբեր քաղաքներում` մասնակցելով երաժշտական չորս միջազգային փառատոնի: |
|
|
«Թումանյանակա հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնի փակումըՍեպտեմբերի 6-10-ը Վանաձորում ու Լոռու մարզի այլ համայնքներում փոքրիկները հնարավորություն ունեցան դիտելու Հայաստանի և արտերկրի թատերախմբերի ավելի քան 20 տիկնիկային ներկայացում: Փառատոնի հանդիսավոր ավարտին մասնակից թատրոններին շնորհվեցին մրցանակներ ու պատվոգրեր: |
|
|
Մայր ԲՈՒՀ-ի երկու ֆակուլտետները նշում են հիմնադրման 95-ամյակըԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետները նշել են հիմնադրման 95-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում բացվել է ցուցահանդես է, ներկայացվել են ֆակուլտետի դասախոսների հեղինակած գրքերը, լուսանկարներ և արխիվային նյութեր: Հանդիսավոր նիստին մասնակցել է նաև հանրապետության նախագահը: |
|
|
Եզրափակվեց «Երաժշտական ամառ» նախագիծըԵրեք ամիս շարունակ Կոմպոզիտորների միության նախաձեռնած ծրագրի շնորհիվ սոցիալապես անապահով, առողջական խնդիրներ ունեցող և մանկատներում մեծացող մոտ 200 երեխաներ մասնակցեցին համերգային ծրագրերի, ունկնդրեցին հայ կոմպոզիտորների գործեր, նկարել ու քանդակել սովորեցին իրենց հասակակիցներից: |
|
|
Նոր գրքեր 08.09.2014Լույս են տեսել Հեղինե Ներսեսյան Փանիկյանի Օրիորդաց կրթության պատմության ոսկե էջերը» աշխատությունը և Զաքարիա վարդապետ Բաղումյանի 100 հարց սուրբ հաղորդության մասին» գիրքը: |
|
|
Բրիտանական «Էդեն Սթելլ» դուետը՝ ՀայաստանումՍեպտեմբերի 3-ին Գաֆեսճեան» արվեստի կենտրնում բրիտաական Էդեն Սթելլ» դուետի համերգն էր: Դասական կիթառի աշխարհի ամենահայտնի խումբն այս տարի նշում է գործունեության 25-ամյակը: |
|
|
Հայաստանցի և Թուրքիայից ժամանած նկարիչները ստեղծագործում են միասինԵՄ աջակցությամբ իրականացվող Նկարիչների փոխայցելություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ նկարիչները բաց արվեստանոցի էին վերածել Ազնավուրի անվան հրապարակը: |
|
|
Բարեգործական ակցիա «Բարձունք 5165» կազմակերպությունումԱրմ ին արմ» միջազգային կազմակերպության 15 բժիշկ Արմավիրի մարզի մինչև 14 տարեկան 400 երեխայի կմատուցի ատամնաբուժական ծառայություն: Ծրագիրն իրականացվում է Էջմիածնում գործող Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության միջոցով: |
|
|
Ամփոփվեցին «Թաքնված գանձը» մրցույթ-խաղի արդյունքներըԼուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության կազմակերպած մրցույթը Ավետարանի թաքնված գանձերը մասնակիցների համար բացահայտելու նպատակն ուներ: Չորս ամիս տևած խաղ-մրցույթի արդյունքներն ամփոփվել են: |
|
|
«Լուսավորչի կանթեղը»՝ մանկատան երեխաների համարԼուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության անդամները օպերային թատրոնի բակում կազմակերպել էին բարեգործական ցուցահանդես-վաճառք: Հասույթը կփոխանցվի մանկատներից մեկին: |
|
|
Երգում են 70-ականների Երևանը և ՀալեպըԱրամ Խաչատրյան» համերգասրահի բեմում երաժիշտներ էին Հայաստանից ու Սիրիայից: Միասին կատարում էին հայկական ու արտասահմանյան հիթեր: Երգում են 70-ականների Երևանը և Հալեպը» նախագծով սիրիահայերը ցանկանում են հայաստանյան կյանքին համակերպվելու օրինակ դառնալ: Համերգն անցկացվում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ: |