|
Ինքնապաշտպանությունը և «Մի´ սպանիր» պատվիրանը«Մի սպանիր» պատվիրանն ինչպե՞ս է արտահայտվում Սուրբ գրքում և ո՞ր դեպքերին է վերաբերում. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Կաթողիկոսական աթոռը՝ ազգային պետության հիմքՀամբարձման տոնի օրը հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսության աթոռը Սիս քաղաքից Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Աթոռի վերահաստատումը Սուրբ Էջմիածնում համարվում է շրջադարձային, ազգային-քաղաքական բախտորոշ որոշում: Արդյո՞ք եթե հայրապետական աթոռը չփոխադրվեր նախ՝ Հայաստանից դուրս, ապա՝ չվերադառնար Հայաստան, մենք կունենայինք Հայաստանի այսօրվա Հանրապետությունը: Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի հետ: |
|
Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագից հետո բակում հնչել են Համբարձման տոնի խաղերգերըՄայր Աթոռում Համբարձման տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվել: Մանկավարժների ու հոգևոր սպասավորների առաջնորդությամբ հավաքվել են Երևանի ու Էջմիածնի Հայորդյաց տների սաները: Մայր Աթոռի Մատենադարանի մուտքի մոտ կատարումներով հանդես են եկել հայորդյաց տների պարախմբեր, կրկեսի դպրոցի սաներ, դհոլահարներ, քանոնահարներ: Համերգային ծրագրից հետո Հայորդյաց տների սաները հանդիպել են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: |
|
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնըՏոնի առթիվ Միածնաէջ Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Այն հիշատակվում է Հարության տոնից 40 օր հետո, որը եզրափակում է Քրիստոսի երկրային առաքելության շրջանը: Համբարձման տոնը հարուցյալ Հիսուս Քրիստոսի` մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակությունն է: Նույն օրն է հիշատակվում նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը: |
|
Փորձում են ամեն ինչ անել, որ խաթարվի հոգևոր կյանքը․ Տեր Արամ քահանա ԲաղումյանՏավուշի թեմում սպասավորող Տեր Արամ քահանա Բաղումյանը նշում է, որ Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, օրհնությամբ ոչ թե նախընտրական ծրագրերում: Իրենք կարող են միայն զորավիգ լինել հոգևորականներին, սակայն վերջին ժամանակները ցույց են տալիս, որ փորձում են ամեն ինչ անել, որ խաթարվի հոգևոր կյանքը, հոգևորականներին դուրս են մղում պետական կառույցներից: |
|
ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ դրույթը Սուրբ Հոգու գործառույթն է․ Տեր Աբել քահանա ՔարտաշյանՏեր Աբել քահանա Քարտաշյանը զավեշտալի է համարում քաղաքական գործիչների պատկերացումը, որոնք իրենց վրա են վերցրել Սուրբ Հոգու գործառույթը՝ եկեղեցու բարենորոգումը։ Նա համարում է, որ Հայ առաքելական Եկեղեցին առաջնորդվում է Սուրբ հոգով։ |
|
Հոգևորականները վստահություն են հայտնել եկեղեցու կանոնակարգին ու նվիրապետական աթոռինՀաղարծին վանքի հոգևոր հովիվ Տեր Արտակ քահանա Միրզոյանը հոգևորականների բազմությունը չի ընդունում Եկեղեցին քաղաքական առումով բարեփոխելու ծրագիրը։ Ըստ նրա՝ եկեղեցու ներսում բարենորոգում միշտ Է լինում, որպես հոգևորականներ բարենորոգման ծրագիրը այլ կերպ են տեսնում: |
|
Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը ապրիլի 1-ի դրությամբ Մայր Աթոռի հաշվից 15 միլիոն դրամ է հանելԿարգալույծ հոգևորական Արման Սարոյանը շարունակում է տնօրինել Մայր Աթոռի ֆինանսական միջոցները: Ապրիլի 1-ի դրությամբ ավելի քան տասնհինգ միլիոն դրամ է նա այդ հաշիվներից դուրս հանել, և կասկած կա, որ այդ հաշիվները նա վատնել է: Նա կարգալույծ հռչակվելուց և թեմի առաջնորդի պաշտոնից հեռացվելուց հետո դիմել է դատարան՝ վիճարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունը: Արդեն չորս ամիս է՝ իրավապահ համակարգի կողմից տարբեր բռնաճնշումների են ենթարկվում Մասյացոտնի թեմի առաջնորդն ու հոգևորականները: Հայր Ռուբենը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պարբերաբար ծանուցումներ է ստանում, որոնց պահանջները չկատարելու դեպքում սպառնում են քրեական պատասխանատվության ենթարկել: Վարդապետն արդեն հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել որպես վկա: |
|
Միքայել Սրբազանի նկատմամբ չէր կարող հարուցվել քրեական հետապնդում․ ՓաստաբանՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը արդեն մասնակցում է կիրակնօրյա պատարագների, հաղորդություն ստանում, սակայն Պատարագ մատուցելու և քարոզելու իրավունք չունի։ Նախորդ նիստում վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ տնային կալանքը թողնելով ուժի մեջ։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ ամբողջ քրեական վարույթն անօրինական է։ Ըստ նրա՝ Սրբազանի նկատմամբ չէր կարող հարուցվել քրեական հետապնդում և նախաձեռնվել քրեական վարույթ, քանի որ այն հիմնված է ոչ իրավաչափ աղբյուրից ստացված տեղեկության վրա: |
|
Սրբազան պայքարի գործով նիստին պաշտպանները խորհրդարանի ելույթները համարել են ակնհայտ կեղծիքԴատական նիստին Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ այս շաբաթ խորհրդարանում բարձրաստիճան պաշտոնյաները անտեսել են անմեղության կանխավարկածը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատարանի և ամբողջ իրավական համակարգի հանդեպ: Պաշտպանական կողմը պնդել է, որ այս գործով դատավորն ունի կանխակալ վերաբերմունք և հստակ գիտի թե ինչ որոշում է կայացնելու։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներինՍուրբ Խաչի Երևման տոնին ձեռնադրված քահանաներն այս օրերին քառասնօրյա պահեցողության և պատրաստության շրջան են անցնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նորին Սրբությունը շնորհավորել է քահաներին և հույս հայտնել, որ արդյունավետ կիրականացնեն իրենց հոգևոր ծառայությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ եկեղեցականը քաջ հովիվ է, ազգային արժեքներ սերմանող, օրինակելի կերպար: Հայոց Հովվապետը նշել է, որ քահանաները իրենց հովվական ծառայության մեջ հանդիպելու են բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, որոնք հաղթահարելու համար զորավոր հավատ, խոհեմություն ու քաջություն է պետք: |
|
Հովհաննես Մկրտչի ծնունդը և թլփատումը (1:57-66)Ղուկաս Ավետարանիչը յուրահատուկ կերպով կենտրոնանում է մարդկային զգացողությունների վրա։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 57-66-րդ համարներում ինչպե՞ս է ներկայացված Հովհաննես Մկրտչի ծնունդն ու թլփատումը. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |











