Վարդավառի տոնական հանդիսությունները Վիրահայոց թեմում


Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնական պատարագներ ու հանդիսություններ տեղի ունեցան Վրաստանի հայոց թեմի տարբեր եկեղեցիներում ու համայնքներում։

Վիրահայերի աջակցությունը Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգմանը


Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվել էր նկարիչների և տիկնիկագործների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Հասույթը կփոխանցվի Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգության հիմնադրամին:

Վիրահայոց թեմը նշում է Թարգմանչաց տոնը


Հունիսի 24-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում տոնական պատարագ մատուցվեց սուրբ թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակության առիթով:

 

Վարդատոնը Վիրահայոց թեմում


Մայիսի 30-ին Սայաթնովյան Վարդատոնը մեկնարկեց Ամաղլեբա փողոցի թիվ 18 տնից: Հովհաննես Թումանյանի բնակարանից սկսված քայլերթը հասավ Սուրբ Գևորգ` Թբիլիսիի բնակիչներին հիշեցնելով այս քաղաքում ծնված ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի հիշատակը:

 

Համբարձման տոնը Վիրահայոց թեմում


Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սբ․ Համբարձման տոնին պատարագ մատուցեց Քվեմո Քարթլիի Կարմիր գյուղի և Շահումյան ավանի հոգևոր հովիվ Զավեն վարդապետ Յազիչյանը:

Ս. Հարության տոնը Վիրահայոց թեմում


Ապրիլի 4-ին մեր տիրոջ սուրբ Հարության տոնը նշվեց Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում` Թբիլիսիում, Ռուսթավում, Բաթումում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլում, Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջաններում: Եկեղեցիները բազմամարդ էին թե՛ ճրագալույցի երեկոյան` նախատոնակի պատարագին, թե՛ տոնի օրը:

 

Սուրբ Սարգսի տոնը Վիրահայոց թեմում


Վիրահայոց թեմում, չնայած համավարակային սահմանափակումներին, տոնը նշվեց Սուրբ պատարագներով, սրբի անունը կրող մատուռներ ուխտագնացություններով, երիտասարդության օրհնության կարգով:

 

Հայ արվեստին նվիրված միջոցառում է կազմակերպվել Ախալքալաքի միտրոպոլիայում


Դեկտեմբերի 31-ից Ջավախքի տարածաշրջանում Վրաց ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտի թանգարանային համալիրի պատկերասրահում բացվել է հայ գեղանկարիչ Հայկ Մելիքյանի և վիրահայ այլ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:

 

Խաչվեցատի տոնը Վիրահայոց թեմում


Խաչվերացը տոնական պատարագով և հանդիսությամբ նշվեց Վրաստանի հայաշատ բոլոր տարածաշրջաններում, քաղաքային և գյուղական համայնքներում, հգևոր կենտրոններում:

Ս. Աստվածամոր վերափոխման տոնը Վիրահայոց թեմում


Աստվածամոր վերափոխման հիշատակությունը Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում նշվեց տոնական պատարագներով և խաղողօրհնության կարգով:

Պոեզիայի տոն թբիլիսահայ համայնքում


Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում «Հայտնի բանաստեղծների անհայտ էջերից» խորագրով պոեզիայի երեկո էր: Հնչեցին Քուչակ, Նարեկացի, Ռուբեն Սևակ, Վարուժան, Թումանյան, Տերյան, Միքայել Ախտյան, Անահիտ Բոստանջյան, Ժորա Սնխչյան:

Պայծառակերպության տոնը Վիրահայոց թեմում


Պածառակերպության տոնը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց տոնական պատարագներով և ժողովրդական տոնախմբությամբ: