Ս․ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգումը


2013թ․-ին Մայր Տաճարի նորոգման և ամրակայման նախագիծը համաձայնեցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնը սկսում է Տաճարի որմնանկարների ուսումնասիրությունը։ 2017թ․ ամռանը սկսվում է նորոգության շինարարական աշխատանքը։ 2021-ի ավարտին նկարահանված ֆիլմում Մայր Տաճարի լուսարարապետը, Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետը, որմնանկարների վերականգնման նախագծի հեղինակը ներկայացնում են Ս․ Էջմիածնի նորոգման ընթացքի, անակնկալների, ավարտված ու սպասվող աշխատանքների մասին։

Քահանայական ժողով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում


Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների տարեկան երկօրյա ժողովը, որին մասնակցում էին տարբեր ծուխերից ժամանած 40 հոգևորական։ Հոգևորականների ժամանումը համընկավ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Մոսկվա կատարած այցի հետ, որի ընթացքում քահանաներն առիթ ունեցան հանդիպելու և ստանալու Վեհափառ հոր օրհնությունը։

Մեր կյանքն Աստծո հետ. մաս 6-րդ


Հոգևոր թեմաների շուրջ խոսում է Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:

Մեր կյանքն Աստծո հետ. մաս 5-րդ


Հոգևոր թեմաների շուրջ խոսում է Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:

Մեր կյանքն Աստծո հետ. մաս 4-րդ


Հոգևոր թեմաների շուրջ խոսում է Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:

 

Մեր կյանքն Աստծո հետ. մաս 3-րդ


Հոգևոր թեմաների շուրջ խոսում է Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:

Մեր կյանքն Աստծո հետ. մաս 2-րդ


Հոգևոր թեմաների շուրջ խոսում է Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:

Մեր կյանքն Աստծո հետ. մաս 1-ին


Հոգևոր թեմաների շուրջ խոսում է Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:

Ս. Ծննդյան հայրապետական պատարագը Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում


Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին Աստվածորդու սուրբ Ծնունդն է տոնում: Երևանի մայր տաճարում պատարագեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ջրօրհնեքի խաչքավորը կրտսեր սերժանտ Գոռ Պետրոսյանն էր:

 

Ս. Էջմիածնի հիմնանորոգված գմբեթը՝ նորակերտ խաչով


Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի օրը՝ հունիսի 14-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեց Ս. Էջմիածնի հիմնանորոգված գմբեթի նորակերտ խաչը: Տաճարի վնասված հին խաչն իր մշտական հանգրվանը կգտնի Մայր Աթոռի թանգարանում։

Հայ եկեղեցու դռնփակ արարողությունները և սոցիալական ծառայությունները շարունակվում են


Համավարակի պատճառով Հայ եկեղեցին ծիսական արարողություններն անցկացնում է դռնփակ։ Մայր Աթոռի կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, սոցիալական ծառայությունները շարունակվում են՝ ելնելով նոր կարիքներից։

 

Ս․ Ծննդյան հայրապետական պատարագը Երևանի մայր եկեղեցում


Հունվարի վեցի առավոտյան հայ առաքելական եկեղեցիներում Ս․ Ծննդյան և Աստվածահայտնության տոնական պատարագ էր: Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում պատարագ մատուցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Հայրապետական պատարագին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, ԱԺ նախագահը, բազմաթիվ պետական այրեր, մտավորականներ, հավատացյալներ և ուխտավորներ: