|
Մայր Աթոռում Ծաղկազարդի տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվելՏեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ Էջմիածին են ժամանել Հայորդյաց տների սաները: Գեղանկարչությունից ու կավճանկարչությունից հետո Մայր Աթոռի տարածքում կայացել է տոնական համերգ, որտեղ հանդես են եկել հայորդյաց տների դհոլահարները, պարախմբերը, կրկեսի դպրոցի սաները: Հայորդյաց տների սաները հանդիպե են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վեհափառ Հայրապետը օրհնել է երեխաներին: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` ԾաղկազարդըԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի տոնը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Մայր Աթոռում առավոտյան ժամերգությունից հետո Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց մանուկներին, որից հետո Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը բաժանեցին հավատացյալներին: Վեհափառ Հայրապետը երեխաներին խաչեր ընծայեց: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: |
|
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Արագածոտնի թեմի հոգեւորականները մասնակցել են ժամերգությանԱրագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում թեմի հոգևորականները, Ղազարավանի մենաստանի միանձնուհիները, վանականները, ուխտավորները միասնաբար մասնակցել են երեկոյան ժամերգության: Արարողության մասնակիցները խոնարհվելով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմին՝ խնդրեել են Սրբի բարեխոսությունը՝ փորձությունների այս օրերին իրենց հավատքն ավելի ամրացնելու համար: Աղոթել են սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող հոգևորականների ու եկեղեցու զավակների, ապա՝ Հայրենիքի, Սուրբ Եկեղեցու և բոլորի համար։ |
|
Դատարանը որոշել է «Սրբազան պայքարի» գործով հարցաքննել 34 վկայի«Սրբազան պայքարի» գործով դատական նիստին դատարանը ամբողջ ծավալով ընդունել է մեղադրող կողմի ներկայացրած գրավոր ապացույցները և որոշել հարցաքննել 34 վկայի։ Դատարանը նաև բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ որպես վկա ներգրավել Գառնիկ Դանիելյանին և Հովհաննես Ավետիսյանին, սակայն միևնույն ժամանակ անընդունելի է համարել բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՔԿ նախագահին ու Գլխավոր դատախազին հարցաքննելու պահանջը։ Պաշտպանական կողմը պնդում է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը ամենաբարձր ամբիոններից հնչեցնում է գործին վերաբերող հրապարակային հայտարարություններ, որոնք բացակայում են քրեական վարույթի նյութերից։ |
|
Արշակ արքեպիսկոպոսի պաշտպանների միջնորդությամբ դատավորը բացարկ է հայտնելՊաշտպանները բացարկ են հայտնեց դատավորին, որովհետեւ նա մտերմ է քննչական մարմինների ծառայողների հետ, որոնք ներգրավված են Սրբազանին վերագրվող գործում։ Դատավոր Գևորգ Մանուկյանը բավարարել է փաստաբանների միջնորդությունը։ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել, որ իբրև իր հանձնարարությամբ 2018 թ․ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամի ուսապարկի մեջ թմրանյութ են դրել։ Այս գործի պատճառով Սրբազանը 3 ամիս գտնվել է անազատության մեջ։ |
|
Շիրակ. ԱղինՍահմանամերձ Աղին գյուղի միջնակարգ դպրոցը կառավարության որոշումով շուտով կփակվի։ Գյուղը Հայաստանի դատարկվող համայնքներից է։ Գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ հայ-թուրքական սահմանին։ Շիրակի մարզի այս բնակավայրը 1872 թվականին հիմնել են Կարսից և Մուշից գաղթած հայերը։ |
|
Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին շուրջ 5 ամիս գտնվում են ապօրինի անազատության մեջԱմենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր և նրա որդու գործով դատական նիստին փաստաբանները ներկայացրել են Գառնիկ Ղազարյանի դիմումը, որով նա հերքում է իր նախկին հայտարարությունը, թե Ներսիսյանները խոչընդոտել են Հանրապետություն կուսակցության քարոզարշավին։ Հիմնական դատալսումների ավարտից հետո պաշտպանները միջնորդություն են ներկայացրել տնային կալանքը վերացնելու վերաբերյալ, սակայն դատարանն այն թողել է անփոփոխ։ |
|
Մայր տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ ՊատարագԳալստյան կիրակիի խորհուրդն իր քարոզում ներկայացրել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Մեծ պահքի 6-րդ կիրակին կոչվում է Գալստյան և հավատացյալին հիշեցնում Քրիստոսի երկրորդ գալստյան մասին: Քրիստոս իր երկրորդ գալուստը կոչում է «Վերջին օր», «դատաստանի օր», «գալստյան օր, «Աստծո բարկության օր»: Առաջին գալստյան ժամանակ Աստվածորդին հանձն առավ խաչելությունն ու մահը, բայց երկրորդ գալստյանը, ըստ ավետարանական վկայությունների, պիտի գա ահեղ զորությամբ և մեծ փառքով: |
|
Կրթական բարեփոխումնե՞ր, թե՞ լուծարվող դպրոցներԿառավարությունը պատրաստվում է «Կրթական որակյալ ծառայությունների» անվան տակ լուծարել 229 դպրոց։ Հիմնականում այս դպրոցները գտնվում են կամ սահմանամերձ համայնքներում, կամ լեռնային, բարձր լեռնային հեռավոր գյուղերում։ Հիմնականում այդ դպրոցները համայնքներում միակ կրթական հաստատություններն են, որոնք փակելուց հետո երեխաները ստիպված են լինելու որոշ դեպքերում ավելի քան 12 կիլոմետր ճանապարհ անցնել։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի պնդմամբ՝ բարձր լեռնային գյուղերի բնակիչները նույնիսկ պլանավորում են ամռանը երեխա ունենալ, որպեսզի կարողանան հասցնել ծննդկանին մարզկենտրոն, ինչպե՞ս պետք է այդ համայնքների երեխաներ գնան դպրոց։ Դեռեւս պարզ չէ նաեւ, թե ո՞վ է հոգալու նրանց ճանապարհածախսը։ |
|
Կառավարությունը կրթական որակյալ ծառայությունների հիմնավորմամբ 229 դպրոց է լուծարում2023-ի սեպտեմբերի հրամանի համաձայն քիչ թվաքանակ ունեցող դպրոցները պետք է փակվեն, իսկ երեխաները տեղափոխվեն այլ համայնքների նորակառույց խոշոր դպրոցներ։ Մասնագետները սա որակում են որպես «քողարկված կրճատում», որը հարվածի տակ է դնում հեռավոր համայնքների կենսունակությունը։ Թիրախում հիմնականում սահմանամերձ գյուղերն են։ Միայն Սյունիքում և Շիրակում նախատեսվում է փակել գրեթե 100 կրթօջախ։ |
|
Դատավորի կիրակի. Պատարագ Մայր ԱթոռումԱյս կիրակին Մեծ Պահքի կիրակիների շղթայում կոչվում է Անիրավ դատավորի: Օրվա խորհուրդն ամփոփված է անիրավ դատավորի մասին առակում: Հինգերորդ կիրակին Անիրավ Դատավորի անուն է ստացել Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում հիշատակված Անիրավ դատավորի և այրի կնոջ առակից, որ Հիսուս պատմել է մարդկանց: Հաջորդ կիրակի՝ մարտի 22-ին Գալստյան կիրակին է: Հոգևորականները կմեկնեն Քրիստոսի երկրորդ գալստյանը վերաբերող ավետարական հատվածները: |
|
Քուչակի բնակիչները Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել են հանգստյան ժամերգությանՄեծ Պահքի շրջանում Արագածոտնի թեմի հոգևորականներից յուրաքանչյուրն իր հովվության տարածքում Պատարագներ, ծեսեր, ժամերգություններ է անցկացնում: Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ շաբաթը մեկ անգամ հավաքվում են միասնական աղոթքի: Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցում հանգստյան ժամերգությանը աղոթակից են եղել Արթիկի թեմի քահանաները: |











