Alt

Ս. Էջմիածնի թանգարանը ձեռք է բերել 17-18-րդ դդ. ծիսական գորգ


Մայր Աթոռ Ս. Էմիածնի թանգարանի գորգերի հավաքածուն համալրվել է 17-18-րդ դդ. հյուսիսային Արցախի գորգագործական կենտրոններին բնորոշ արժեքավոր գորգով:

Alt

«Շքամուտք» հայկական գեղարվեստական ֆիլմը՝ շուտով


Հետարտադրական փուլում է ռեժիսոր Լուսինե Սարգսյանի և պրոդյուսեր, ռեժիսոր Արամ Շահբազյանի Շքամուտք» գեղարվեստական ֆիլմը:
Շքամուտքը» կարճամետրաժ հինգ կինոնովելից բաղկացած ֆիլմ է, որտեղ պատմվում է անցյալ դարի 90-ականների իրականության, մարդկային հարաբերությունների, կորուստների ու ձեռքբերումների մասին:

Alt

2014 թվականի «Արտավազդ» մրցանակաբաշխությունն ամփոփվեց


Մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը, Հայաստանում անցկացվեց Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: 14 անվանակարգից 11-ը ստացան թատրոնի երիտասարդ գործիչները:

Alt

Երգչախմբային արվեստի զարգացումը` գերակա ուղղություն


ՀՀ մշակույթի նախարարությունը երգչախմբային արվեստի զարգացումը հայտարարել է 2014-ի գերակա ուղղություններից մեկը: Տարվա ընթացքում կգերաշռեն երգչախմբային բացօթյա ու համերգասրահային կատարումները: Շուտով կմեկնարկի Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը: Կկազմակերպվեն երգչախմբային արվեստի միջազգային գիտական կոնֆերանս և փառատոն` նվիրված Կոմիտասի 145-ամյակին:

Alt

Շնորք ծայրագույն վարդապետ Գասպարյանի հուղարկավորությունը


Հայր Շնորքը հովվական պաշտոններ է վարել Ամերիկայի հայոց արևելյան թեմի մի շարք շրջաններում: 1963-ին նշանակվել է Բրազիլիայի և Ուրուգվայի առջնորդական փոխանորդ: Հանգստյան կոչվելուց հետո էլ նա որպես այցելու հովիվ շարունակում էր ծառայել Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի ծուխերում:
Մարտի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը, Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց Շնորք ծայրագույն վարդապետ Գասպարյանի հուղարկավորությունը:

Alt

Լույս է տեսել «13 պիես» ժողովածուն


Համազգային» հայ կրթական-մշակութային միության հայտարարած Լևոն Շանթ» թատերգության մրցույթին Հայաստանից, Արցախից և Սփյուռքի գաղթօջախներից մասնակցել է 51 հեղինակ: Պիեսներից լավագույն տասներեքն ընթերցողի դատին հանձնվեցին մեկ գրքով: 13 պիես» ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ Տիկնիկային թատրոնում:

Alt

Բարության ուժը


Մտերիմ ընկերներ Հայկն ու Միքայելը համաձայն են, որ բակի մի խումբ տղաների անկարգությունները վնասակար են և պետք է անպայման կանխվեն: Միքայելը գտնում է, որ տղաներին պետք է խստորեն պատժել, իսկ Հայկը համոզված է, որ պատժելն ու օտարելը նրանց ավելի կչարացնեն:
Մինչ ընկերները տեր հոր օգնությամբ փորձում են միջոցներ ձեռնարկել, Հայկը ստիպված է լինում իրեն վտանգելով՝ փրկել տղաների կյանքը ...

Alt

Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր


Հովհան Օձնեցի Հայրապետի հետ մեր եկեղեցին հիշատակում է նաև նշանավոր աստվածաբաններ Հովհան Որոտնեցուն, Գրիգոր Տաթևացուն և Երուսաղեմի 4-րդ դարի հայտնի քարոզիչ Սբ. Հովհան Հայրապետին:

Alt

Տնտեսի կիրակի. պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Այս կիրակի՝ մարտի 23-ին, հիշատակվում էր անիրավ տնտեսի մասին Ավետարանական առակը: Տնտեսի կիրակին պարտքերը ներելու և չքավորների հետ ունեցվածքը կիսելու խորհուրդն ունի:

Alt

Գիտաժողով և ցուցահադես Շեքսպիրյան միջազգային փառատոնի շրջանակում


Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում անցկացվեց Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը: Թանգարանը կազմակերպել էր նաև Շեքսպիրը հայ թատոնում» ցուցահանդեսը:

Alt

«Արահետ» պետական երգչախումբ


Արահետ» կանանց երգչախումբն արդեն տասը տարեկան է: Համերգներ է ունեցել ինչպես հայրենիքում, այնպես էլ Եվրոպայի տարբեր բեմերում: Շուտով կթողարկվի երգչախմբի անդրանիկ ալբոմը:

Alt

Արամ Ղարաբեկյանի հիշատակին նվիրված համերգ Սլավոնական համալսարանի դահլիճում


Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, հնչեցրեց Արամ Ղարաբեկյանի սիրած գործերից մի քանիսը: