Alt

Մարկոսի ավետարան 8. 10-21


Եվ փարիսեցիները, գալով Քրիստոսի մոտ, վիճում էին Նրա հետ և Նրան փորձելով՝ երկնքից նշան էին խնդրում»:
Ի՞նչ նշանի մասին էր խոսքը, ի՞նչ պատասխան տվեց նրանց Քրիստոս, ինչու՞ աշակերտներին ասաց՝ հեռու մնացեք փարիսեցիների և հերովդեսականների թթխմորից: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:  

 

Alt

Մարկոսի ավետարան 8. 1-9


Ժողովուրդը դարձյալ շատ էր ու ոչինչ չուներ ուտելու: Քրիստոս, կանչելով աշակերտներին, ասաց նրանց` սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն 3 օր է ինձ մոտ են, բայց ոչինչ չունեն ուտելու»:
Մարկոսի ավետարանում հացի բազմացման երկու պատմություն կա նկարագրված: Երկրորդ անգամ ու՞մ համար, ինչպե՞ս և որտե՞ղ բազմացրեց հացը Քրիստոս, ի՞նչ տարբերություններ կան հացի բազմացման առաջին և երկրորդ դեպքերի միջև: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 7. 31-37


Քրիստոս ելնելով Տյուրոսի և Սիդոնի սահմաններից` անցավ Գալիլիայի ծովեզրով և մտավ Դեկապոլսի սահմաններից ներս: Նրա մոտ բերեցին խուլ ու համր մի մարդու: Աղաչում էին, որ ձեռքը դնի նրա վրա ու բժշկի»:

Ինչու՞ այսքան երկար ճամփորդություն կատարեց Քրիստոս, ինչպե՞ս բուժեց խուլ ու համր մարդուն, ի՞նչ պատվիրեց նրան բժշկելուց հետո: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Մարկոսի ավետարան 7. 24-30


Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկավ ընկավ նրա ոտքերը»:
Ո՞վ էր այս կինը, ինչ՞ էր խնդրում Հիսուսից և ի՞նչ վերաբերմունքի արժանացավ: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 

 

Alt

Մարկոսի ավետարան 7. 14-23


Հիսուս ժողովրդին իր մոտ կանչելով` ասաց նրանց` չկա որևէ բան, որ դրսից մարդու մեջ մտնելով` կարողանա պղծել նրան: Ինչ ներսից է ելնում, այն է, որ կարող է պղծել նրան»:
Ու՞մ էր այս խոսքերով դիմում Քրիստոս, ի՞նչ օրինակներ էր բերում, ի՞նչ էր պատգամում: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 7. 1-13


Հիսուսի մոտ հավաքվեցին փարիսեցիներն ու օրենսգետներից ոմանք, ովքեր եկել էին Երուսաղեմից: Տեսնելով, որ աշակերտներից ոմանք անլվա ձեռքերով էին հաց ուտում` բամբասեցին, քանի որ փարիսեցիներն ու բոլոր հրեաները մինչև ձեռքերը չլվային, հաց չէին ուտում»:
Ինչո՞ւ փարիսեցիները Քիստոսին ու աշակերտներին մեղադրեցին այդ հարցում, ի՞նչ պատասխան ստացան: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 6. 45-56


Հացի բազմացումից հետո Քրիստոս բարձրանում է լեռան վրա, որպեսզի միայնակ մնա և աղոթի: Նա նկատում հողմամրրիկի և ալեկոծության պատճառով նավաբեկության ենթարկվող աշակերտներին: Հենց այդ ժամանակ է, որ Քրիստոս իջնում է, քայլում ծովի վրայով, ինչը տեսնելով՝ աշակերտները վախենում են:
Ինչպե՞ս է նրանց պատասխանում Քրիստոս, ինչպե՞ս է հանդարտեցնում ծովը և ու՞ է գնում աշակերտների հետ՝ բժշկություն կատարելու:
Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 6. 30-44


Քրիստոսի աշակերտները Նրան ասացին, որ հավաքված բազմությունը քաղցած է, պետք է ազատ թողնել նրանց, որպեսզի գնան մոտակա ագարակներն ուտելիք վերցնելու: Քրիստոս, սակայն, պատվիրեց աշակերտների մոտ եղած 5 նկանակով ու 2 ձկով բավարարվել: Նա վերցրեց կերակուրը, օրհնեց ու բազմացրեց այնքան, որ 5000 հոգանոց բազմությունը կերավ ու հագեցավ:
Ինչպե՞ս արձագանքեցին այս հրաշքին մարդիկ: Ինչպե՞ս է հացի բազմացման այս դրվագը մեկնաբանվում աստվածաշնչագետների կողմից: 
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 6. 14-29


Հովհաննես Մկրտիչը Հերովդես Անտիպասի հրամանով գլխատվում է: Ու՞մ խնդրանքով Հերովդեսը նման հրաման արձակեց և ի՞նչ պատահեց դրանից հետո: Ո՞վ էր Հերովդիան և ի՞նչ կապ ուներ նա արքայի հրամանի հետ: 
Ի՞նչ օրինակ է տալիս մեզ Հովհաննես Մկրտիչը: 
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:  

 

Alt

Մարկոսի ավետարան 6. 7-13


Հիսուս կանչում է 12 առաքյալներին և նրանց ուղարկում քարոզելու, իշխանություն տալիս պիղծ ոգիների դեմ և պատվիրում նրանց ճանապարհի համար գավազանից բացի ոչինչ չվերցնել՝ ոչ պարկ, ոչ հաց, ոչ դրամ, ավելորդ պարեգոտ չունենալ և միայն հողաթափեր հագնել: Եվ եթե տանը համապատասխան պատվի և ընդունելության չարժանանան, թափ տան իրենց կոշիկների փոշին և դուրս գան:  
Ինչու՞ այսպես պատվիրեց Տերը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 6. 1-6


Քրիստոս Հայրոսի տանից դուրս ելնելով՝ գնաց իր գավառը, իր հետևից գնացին նաև իր աշակերտները: Եվ երբ շաբաթ օր եղավ, մտավ ժողովորան և ուսուցանում էր, և շատերը զարմանում էին նրա վարդապետության վրա ու ասում միմյանց՝ այս բաները որտեղի՞ց սրան»:
Նազարեթում ի՞նչ էր ուսուցանում Քրիստոս, ինչու՞ զարմացավ մարդկանց անհավատության վրա և ինչու՞ հարազատ գավառի մարդիկ Նրան չընդունեցին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 5. 21-43


Մարկոսի ավետարանի 5-րդ գլխի 21- 43-րդ համարներում Հայրոսի աղջկա, ինչպես նաև` արյունահոսող կնոջ բժշկության դրվագներն են: Ո՞վ էր Հայրոսը, ինչպե՞ս Քրիստոս բժշկեց նրա աղջկան: Ի՞նչ պատասխան ստացավ Տիրոջից Նրան մոտեցած արյունահոսող կինը:
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: