|
Գարեգին Հովսեփյան կաթողիկոսԳարեգին Հովսեփյան կաթողիկոսը հայկական միջնադարյան արվեստաբանության մի շարք ճյուղերի հիմնադիրն է: Նա հայկական մանրանկարչության և ձեռագրերի մեծարժեք ուսումնասիրություններ է արել, կորստից փրկել ձեռագրեր, որոնք այսօր համարվում են գլուխգործոց և պահվում Մաշտոցյան մատենադարանում: Գարեգին Հովսեփյան կաթողիկոսը նաև Թորոս Ռոսլինին բացահայտողն է: Նույնքան կարևոր են համարվում նաև նրա աստվածաբանական աշխատությունները: Գարեգին Հովսեփյանը պատասխանատու պաշտոններ է վարել իբրև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան: Կյանքի վերջին յոթ տարին եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գահակալը: Գարեգին Հովսեփյանի թողած ժառանգության մասին զրուցում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան, Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը և Մայր Աթոռի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը: |
|
Ասպիրանտուրա՝ Գևորգյան ճեմարանումԳևորգյան հոգևոր ճեմարանն անցնում է ուսման եռաստիճան համակարգի: Պատրա՞ստ է արդյոք ճեմարանը տրամադրել հետբուհական որակյալ կրթություն, ինչպե՞ս է ապահովում ասպիրանտական կրթության չափորոշիչները: «Տարբերակ« հաղորդաշարի տաղավարում զրուցում են Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ Հաբարձումյանը և Աստվածաշնչագիտության և դավանաբանության ամբիոնի վարիչ Հրաչ սարկավագ Սարգսյանը: |
|
Ռուսահայոց թեմը 300 տարեկան էՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը 2017թ.-ին նշում է հիմնադրման երեք հարյուր տարին: 18-րդ դարասկզբին, երբ Հայաստանը փայփայում էր թուրքական ու պարսկական լծից ազատագրվելու հույսը, ռուսական կայսրության տարածքում թեմ ձևավորվեց: Ի՞նչ գործունեություն էր ծավալել հայոց թեմը կայսրության տարածքում և ինչ առաքելություն ունի այսօր՝ շուրջ երկու միլիոն ռուսահայերի կյանքում: Զրուցում են Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը և պատմաբան, Հայաստանի և Ռուսաստանի պատմական գիտ. դոկտոր Ստեփան Ստեփանյանցը: |
|
Որկրամոլություն
Որկրամոլությունը կերակրի նկատմամբ անսահման հակումն է, երբ մարդ այլևս չի հասկանում և չի զգում իր բավարարվածությունը, իր կուշտ լինելը: Դրան նպաստող բազմաթիվ հանգամանքներ կան՝ ազգային կերտվածքից մինչև հոգեբանական խնդիրներ:
Ներկայացնում են Առնակ քահանա Հարությունյանը և Ինգա Հարությունյանը:
|
|
ԲռնությունԲռնության կանխարգելման միջոցառումներից մեկը համարվում է սոցիալ-մշակութային նորմերի բարեփոխումը, կրթության օգնությամբ հաղորդակցային անհրաժեշտ հմտությունների փոխանցումը, աստվածաբանական տեսանկյունից՝ Աստծո պատկերով արարվածի ինքնության լիարժեք ընկալումն ու ընդունումը: Ինչպե՞ս կառուցել հանրություն, որը կմերժի բռնությունը: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում զրուցում են Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռի սոցիալական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և «Դիալոգ» ՀԿ հոգեբան Արմինե Վահանյանը: |
|
|
Շնորհալուց մինչև Ոսպնակեր. հոգևորականների պատվանուններն ու մականուններըՀոգևորականներին տրված մականուններն ու պատվանունները բացահայտում են նրանց բնավորության գծերը, կենցաղավարությունը, վաստակն ու արժանիքները, արարքներն ու անգամ քաղաքացիական դիրքորոշումները: Հայ եկեղեցական գործիչների մականնունների, պատվանունների ու դրանց պատմության մասին զրուցում են Երևանի մատենադարանի գլխավոր ֆոնդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը և Գևորգյան ճեմարանի մագիստրատուրայի շրջանավարտ Մանվել սարկավագ Սարգսյանը: |
|
Թափուր բուհեր2017-18 ուստարվա բուհական ընդունելության քննություններից հետո արձանագրված արդյունքներով ընդհանուր 18 000 վճարովի տեղերից 11 375-ը թափուր են մնացել: Ոլորտի մասնագետները հայտարարում են՝ արտառոց ոչինչ չկա: Հաջորդ տարվա կանխատեսումներն ավելի վատ են. դիմորդների թիվը ավելի քիչ է լինելու, իսկ կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով էլ ՀՆԱ-ից կրթության ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է: Ի՞նչ են առաջարկում փորձագետները: |
|
|
«Պահպանվում է պետության կողմից»Պատմամշակութային հուշարձանների տարածքներում կատարված իրավախախտումները հազվադեպ չեն: Դրանց շուրջ ծագած աղմկահարույց վիճաբանությունները, դատական գործընթացները հուշարձանների պահպանության երաշխիք չեն. հաճախ իրավախախտները հենց պահպանության սուբյեկտ հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմիններն են: Ինչպե՞ս է հնարավոր Հայաստանում պատմամշակութային հուշարձանների և կոթողների արդյունավետ պահպանություն իրականացնել և բացառել իրավախախտումները: Թեման քննարկում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը և Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: |
|
Էվթանազիա. կյանքի և մահվան փիլիսոփայության միջևԷվթանազիայի նկատմամբ իրավական գնահատականը պայմանավորված է բժշկական, բարոյաէթիկական, փիլիսոփայական, կրոնական հայացքների առանձնահատկություններով: Որոշ երկրներում այն քրեորեն պատժելի է, որոշ երկրներում՝ օրենքով թույլատրված: Հայաստանում էվթանազիան օրենքով արգելված է: Ի՞նչ էթիկական խնդիրներ է հարուցում այս երևույթը աշխարհում և արդյո՞ք քրիստոնեական աշխարհայացքը օգնում է հաղթահարել այդ խնդիրները: Թեման քննարկում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը և Մայր Աթոռի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: |
|
Ծուլություն
Յուրաքանչյուր ոք Աստծուց օժտված է գործելու, ստեղծելու կարողությամբ: Ծուլության մեղքի մեջ ընկնելը կախված չէ երկրի տնտեսական, սոցիալական վիճակից: Արարելու կամքը ներքին տրամադրություն է: Ներկայացնում են Առնակ քահանա Հարությունյանը և Ինգա Հարությունյանը:
|
|
«Ոսկե ծիրանից» հետոԿինոյի շուրջ հատկապես կրքոտ քննարկումներ են ծավալվում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին: Փառատոնի փակումից հետո մի քանի օր էլ տևում են իներցիոն տատանումները, իսկ հետո բոլորը հեռանում են «մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկից» և անցնում իրենց առօրյա աշխատանքին: «Ոսկե ծիրանի» այս տարվա համայնապատկերի մասին զրուցում են «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը և լրագրող Նունե Հախվերդյանը: |
|
Հոգևորականությունը և ճնշված ապստամբությունըԽորհրդային Հայաստանում կոլկտիվացման տարիներին տեղի ունեցած ապստամբությունների մասին գրեթե չի խոսվում: Մինչդեռ զինված բախումները երկար են տևել՝ 1929-1931թթ: Ապստամբության հիմնական կազմակերպչները եղել են գյուղերի քահանաներն ու ընդհատակյա դաշնակները: Նրանց միացել են մեծ թվով անկուսակցական գյուղացիներ, իսկ հաճախ էլ նաև` կոմունիստներ: Ապստամբության առաջամարտիկը եղել է Դարալագյազի՝ Վայոց ձորի մարզը, որտեղ պայքարի մեջ ներքաշված է շուրջ 2500 մարդ: Ապստամբության ժամանակ շուրջ մեկ տարի Վայոց ձորում դադարել է խորհրդային իշխանության գոյությունը: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում են Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Վազգեն քահանա Հովհաննիսյանը և պատմաբան Ստեփան Ստեփանյանցը: |









