Հոկտեմբերի 21-ին Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վաղ առավոտից լի էր հավատացյալներով: Եկել էին մասնակցելու Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի քահանայական ձեռնադրության և օծման 50-ամյակին նվիրված արարողություններին: Այս առիթով Բեյրութ էր մեկնել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Պատարագից հետո տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ընթացքում Ս. Էջմիածնից Անթիլիաս մեկնած Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը շնորհավորեց Կիլիկիո աթոռի գահակալին՝ հրապարակելով նրան ուղղված Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը:
Members: Հեղինակ Մարի Խաչատրյան
2018-10-22
Telecast type: Լուր Ռեպորտաժ