«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 30.03.2026


Այս թողարկման թեմաներն են՝

Ծաղկազարդի տոնի օրը՝ երեկոյան ժամերգության ընթացքում կատարվել է Դռնբացեքի արարողություն
Երևանի Մայր տաճարի կառուցման հուշաքարը դրվել է 1990 թվականին, մարտի 31-ին
Ծաղկազարդի տոնը ռուսաստանաբնակ հայ հավատացյալները նշել են Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում
Լույս է տեսել Մայր տաճարի նորոգությունների մասին արխիվային փաստաթղթերի ժողովածու
Զանգակ գրատանը կայացել է «Մուտք Երուսաղեմ» փազլ-գլուխկոտրուկի շնորհանդեսը
Աշտարակի հայորդյաց տանը կայացել է «Վրձնյալ շարականներ» պատկերագրքույկի շնորհանդեսը
Ծաղկազարդի տոնակատարությամբ ավարտվում է Մեծ պահքի քառասնօրյա ընթացքը և սկսվում է Ավագ շաբաթը
 

Եկեղեցական կյանք 29.03.2026


Այս թողարկման թեմաներն են՝

Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական Պատարագ է մատուցվել
Մայր Աթոռում Ծաղկազարդի տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվել
 

Եկեղեցական կյանք 27.03.2026


Այս թողարկման թեմաներն են՝

Նորաբաց գյուղի եկեղեցում Մասյացոտնի քահանաները մասնակցել են միասնական ժամերգության
Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն
Դատարանը որոշել է «Սրբազան պայքարի» գործով հարցաքննել 34 վկայի
Մարտի 29-ին Հայ Առաքելական եկեղեցին կտոնախմբի Ծաղկազարդը
Ծաղկազարդի տոնակատարությամբ ավարտվում է Մեծ պահքի քառասնօրյա ընթացքը և սկսվում է Ավագ շաբաթը
 

Եկեղեցական կյանք 23.03.2026


Այս թողարկման թեմաներն են՝

Վեհափառ Հայրապետը ցավակցագիր է հղել վրաստանի կաթողիկոս-պատրիարքի վախճանման առիթով
Ամենայն Հայոց Կաթողիկոսը չկարողացավ ներկա գտնվել իր հոգևոր եղբոր վերջին հրաժեշտին
իշխանությունը հակասահմանադրական քայլով սահմանափակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը
Նեապոլում Գրիգոր Լուսավորչին նվիրված Մուտն ի Վիրապ տոնի առթիվ Պատարագ է մատուցվել
Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին շուրջ 5 ամիս գտնվում են ապօրինի անազատության մեջ
 

Եկեղեցական կյանք 20.03.2026


Այս թողարկման թեմաներն են՝

Մակարավանքում Տավուշի թեմի հոգևորականները միասնական ժամերգություն են անցկացրել
Սուրբ Հարության տաճարը փետրվարի 28-ից փակ է ուխտավորների համար՝ ծեսեր չեն կատարվում
Կառավարությունը կրթական որակյալ ծառայությունների հիմնավորմամբ 229 դպրոց է լուծարում
Էջմիածնի Հայորդյաց տան սան ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
 

Եկեղեցական կյանք 17.03.2026


Այս թողարկման թեմաներն են՝


Դատարանը վերացրել է Մկրտիչ սրբազանի նկատմամբ տնային կալանքը
Կարգալույծ հոգեւորականների գործերում դատավորները ճնշման ներքո են գործում․ փաստաբան
Ճարտարապետ Արտակ Ղուլյանին նվիրված ցուցահանդես է բացվել

Եկեղեցական կյանք 16.03.2026


Այս թողարկման թեմաներն են՝

Դատավորի կիրակի. Պատարագ Մայր Աթոռում
Դատավորի կերպարը՝ Սուրբ Գրքից մինչև Մխիթար Գոշ
Մաշտոցյան Մատենադարանում ցուցադրվում է Շուրիշկանի զորավոր Ավետարանը
Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր կյանքը խաթարված է
Վայոց Ձորի թեմի առաջնորդն իր դիմումի համաձայն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
 

Եկեղեցական կյանք 13.03.2026


Այս թողարկման թեմաներն են՝

ԳՀԽ դատապարտում է իշխանությունների կամայական, խտրական գործողությունները
Իսրայելական հրթիռակոծությունը մոտեցել է Բեյրութի հայկական թաղամասին՝ Բուրջ Համուդին
Քննչական կոմիտե են հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան չորս հոգևորականներ
 

Եկեղեցական կյանք 09.03.2026


Այս թողարկման թեմաներն են՝

Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում միասնական ժամերգություն է կայացել
Պահքը ոչ միայն աղոթական կյանք է ենթադրում, այլև գործ
Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ թբիլիսահայ հավատացյալների երկու խումբ ուխտագնացության է մեկնել Լոռու մարզի սրբավայրեր:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում փետրվարի 27-ին հայկական ծեսով երեկոյան ժամերգություն է կատարվել Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնի առթիվ:
Մարտի 6-ից 8-ը Նիդեռլանդներում Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդները մասնակցել են եռօրյա հավաքի
Դատարանը քննել է Ստեփան Ասատրյանը` ընդդեմ Հայ առաքելական Ս. Եկեղեցու գործը
 

Եկեղեցական կյանք 06.03.2026


Այս թողարկման թեմաներն են՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ազատ է արձակվել
Սրբազան պայքաի գործով գաղտնալսված խոսակցություններում հակաօրինական որևէ տարր չկա

Եկեղեցական կյանք 02.03.2026


Այս թողարկման թեմաներն են՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրանի պատերազմից հետո մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետ
Որևէ դատարան իրավասու չէ պարտադրել քահանային դրժել ուխտը․ Մասյացոտնի թեմի հոգևորականներ
Եկեղեցական իշխանության կողմից կարգալույծ հռչակված քահանայի կարգավիճակը դատարանը չի կարող փոխել
Ռուսաստանի հայ երիտասարդները զորակցություն են հայտնել մայր եկեղեցուն
Անառակի կիրակին խորհրդանշում է մեղավոր որդու վերադարձը Հոր մոտ
 

Եկեղեցական կյանք 27.02.2026


Այս թողարկման թեմաներն են՝

Եկեղեցիներում խնկարկվել է Սումգայիթյան ջարդերի անմեղ հայերի հիշատակը
Սարկավագների ավարտաճառերը՝ որպես աստվածաբանության ոլորտում ներդրում, կտպագրվեն
Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստին ուսումնասիրել են տեսագրությունները
Մարտի 1-ին Հայ առաքելական եկեղեցին կհիշատակի Անառակ որդու մասին ավետարանական պատմությունը